Դանթե Ալիգիերի
(Հունիս 1265 - սեպտեմբերի 14, 1321թթ)
Ալիգիերի Դանթեն պատանեկան տարիների բանաստեղծություններում գովերգել
է երիտասարդ մի կնոջ՝ Բեատրիչեին, որի անժամանակ մահը երկար տարիներ սգացել է: Այդ
շրջանի սոնետներում և արձակ գործերում Դանտեն մեծ տեղ է հատկացրել երկրային սիրուն
և մարդ անհատի հոգևոր աշխարհին:
Դանտեն ակտիվորեն մասնակցել է Ֆլորենցիայի քաղաքական կյանքին:
Հարել է «սպիտակ» գվեֆլներին և Կյանքի վերջին
6 տարին անցկացրել է Ռավեննայում:
1304–09 թթ-ին իտալերեն գրել է «Խնջույք» փիլիսոփայական երկը, լատիներեն՝ «Ժողովրդական խոսքի մասին» մենագրությունը:
Դանտեի ստեղծագործության գլուխգործոցը «Կատակերգություն» պոեմն
է գրել է մոտ 1307–21 թթ-ին, որը հետագայում անվանել են «Աստվածային կատակերգություն»:
Այն մտածված է որպես տեսիլք ճանապարհորդություն հանդերձյալ աշխարհ. բաղկացած է 3 մասից՝
«Դժոխք», «Քավարան», «Դրախտ» Պոեմի հերոս Դանտեն մարմնավորում է մեղքերի մեջ կորած
մարդկությանը: Պոեմն ամփոփում է միջնադարյան աշխարհայեցողությունը և այլաբանորեն մարդկությանը
փրկության ու երջանկության ճանապարհն է ցույց տալիս: Դանտեն հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի
(երկրային բանականության խորհրդանիշը) առաջնորդությամբ իջնում է Դժոխք, անցնում մեղքերի
9 շրջանների միջով, ապա բարձրանում է Քավարանի լեռը, մաքըրվում մեղքերից և Բեատրիչեի
(աստվածային բանականության խորհրդանիշը) ուղեկցությամբ մտնում է Դրախտ:
Մինչև վերածննդի մշակույթի երևան
գալը միջնադարի մտածողները հիմնականում գրում էին Աստծու մասին, ուստի իրենց խնդիրը
համարում էին Աստցու գոռցւնեուտյան պարզաբանումը և ճանաչումը: Վերածննդի գործիչնեռը
ուսումնասիրում էին ոչ միայն Սուրբ գիրքը, այլև Անտիկ հեղինակներին, որոնց ուշադրության
կենտրոնում հիմնականում մարդն է: Սրա ազդեցությամնբ Վերացննդի գիտնակաները սկսեցին
հետաքրքրություն դրսըևորել մարդու և նրա երկրային կյանքի նկատմամբ: Այստեղից էլ այդ
մշակույթի մյուս անվանումը՝ հումանիզմ (մառդասիռություն):
No comments:
Post a Comment